«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի՝ հաջորդ մրցաշրջանի նպատակների մասին.
«Բարսելոնան» պետք է ձգտի պայքարել բոլոր մրցաշարերում,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն,- Չեմպիոնների լիգա՞ն․․․ Իհարկե»:
Կատալոնական ակումբի նախագահը խոստովանել է, որ հույս ուներ հաղթել Լա Լիգայում այս մրցաշրջանում։
«Ես կարծում էի, որ մենք կարող ենք փորձել հաղթել Լա Լիգան այս մրցաշրջանում: Ես ասացի, որ «Ռեալը» կսայթաքի վերջին հատվածում, բայց թիմը շատ կայուն էր։ Մենք բավականաչափ ճնշում չգործադրեցինք: Իսկ Չեմպիոնների լիգան հիասթափեցնող էր»,- ասել է նա:
Լա Լիգայի 37 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 73 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Վերջին տուրի խաղում կատալոնացիները կխաղան «Վիլյառեալի» հետ։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանում ակումբը դուրս մնաց խմբային փուլից։