ՊՍԺ-ն մրցաշրջանի ավարտից հետո կգրանցի ակումբի համար ռեկորդային՝ 700 միլիոն եվրո եկամուտ, հայտնում է L’Equipe-ը:
Նախորդ լավագույն արդյունքը գրանցվել էր 2018/19 մրցաշրջանի վերջում, երբ փարիզեցիների եկամուտը կազմել է 637,3 մլն եվրո։
Լիոնել Մեսսիի գալու շնորհիվ ՊՍԺ-ն 11 նոր հովանավորչական պայմանագիր է կնքել։ Արգենտինացի հարձակվողը նաև օգնեց ՊՍԺ-ին ավելացնել ակումբային ատրիբուտիկայի վաճառքը: Հաղորդվում է, որ Լիգա 1-ի չեմպիոնը վաճառել է 1 միլիոն մարզաշապիկ, իսկ վաճառքի 60%-ը Մեսսիի անունով մարզաշապիկներն են։
Խաղերից ստացված եկամուտները 2019/20 մրցաշրջանում գրանցած 93 միլիոնից այս տարի հասել են 132 միլիոնի: