«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ից Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Մենք երբեք չենք մտածի մի խաղացողի հետ պայմանագիր կնքելու մասին, ով մեկ մրցաշրջանում 50 միլիոն եվրո է պահանջում որպես աշխատավարձ», — Լապորտայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ Bild-ը հայտնել էր, որ մադրիդյան ակումբ տեղափոխվելու դեպքում ֆրանսիացին կվաստակի 50 միլիոն եվրո՝ ավելի շատ, քան Լա Լիգայի ցանկացած այլ խաղացող:
Ինչպես հայտնում է As-ը, Մբապեն ՊՍԺ-ից հեռանալու մասին կհայտարարի մայիսի 28-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ, սակայն մադրիդյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու մասին կհայտարարի Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից հետո։