«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հրաժարվել է ուղիղ պատասխանել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության հարցին։
«Այս աշխատանքը թողնենք ղեկավարությանն ու տեխնիկական քարտուղարությանը։ Չեմ ուզում մանրամասն պատասխանել։
Մենք աշխատում ենք ավելի մրցունակ դառնալու ուղղությամբ, բայց դա հեշտ չէ՝ հաշվի առնելով մեր ֆինանսական վիճակը։ Մենք աշխատում ենք ակումբի ֆինանսները կարգի բերելու ուղղությամբ։ Դրանից հետո մենք կկարողանանք գործարքներ իրականացնել։
Հուսով եմ, որ կարող եմ ասել, որ մեկ տարվա աշխատանքից հետո մենք բարելավել ենք իրավիճակը։ Եթե մեզ հաջողվի կարգի բերել մեր ֆինանսները, ծրագրված բոլոր տրանսֆերները կիրականացվեն»,- մեջբերում է Լապորտային AS-ը։