Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ավարտվել է թենիսի ATP 250 շարքի մրցաշարը։ Եզրափակչում միմյանց դեմ մրցում էին ֆրանսիացի Գաել Մոնֆիսն ու կանադացի Վաշեկ Պոսպիշիլը։
Մոնֆիսը երկու սեթում առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Գրանցվեց 7-5, 6-3 հաշիվը։ Սա Մոնֆիսի 9-րդ տիտղոսն էր կարիերայում և երրորդը Մոնպելյեում։
THREE for Monfils 👌@Gael_Monfils claims his third Montpellier title with a 7-5 6-3 win over Vasek Pospisil at @OpenSuddeFrance #OSDF20 pic.twitter.com/1aNJyw8rBR
— Tennis TV (@TennisTV) February 9, 2020
Գալիք շաբաթ Մոնֆիսը մասնակցելու է Ռոտերդամի մրցաշարին, որտեղ պետք է պաշտպանի տիտղոսը։