ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին 2023 թվականի ամռանը կմիանա MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբին։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստը նաև կդառնա թիմի բաժնետեր և կգնի բաժնետոմսերի 35 տոկոսը։ Մեսսին պատրաստվում է միանալ հոլդինգին, որը պատկանում է Դեյվիդ Բեքհեմին: Հաջորդ մրցաշրջանը հարձակվողը կանցկացնի փարիզյան ակումբում։
Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում դարձել է 11 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։ Մինչ փարիզյան ակումբը Մեսսին իր ողջ կարիերան անցկացրել է իսպանական «Բարսելոնայում»: