ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությամբ 60 մլն եվրոյով ավելացել է ակումբի ատրիբուտների վաճառքը։
Փարիզեցիների ընդհանուր եկամուտն այս տարի կազմել է 700 մլն եվրո, ինչը 7 անգամ ավելի է 2010/11 մրցաշրջանից, երբ ներկայիս սեփականատերերը գնել են ակումբը։
Ընդհանուր առմամբ փարիզյան ակումբն այս տարի արգենտինացու ազգանվամբ ավելի քան մեկ միլիոն մարզաշապիկ է վաճառել, իսկ ՊՍԺ-ի հովանավորչական եկամուտը կազմել է 310 մլն եվրո։