Մադրիդի «Ռեալը» փակել է ՊՍԺ-ից Կիլիան Մբապեի տրանսֆերի գործարքը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, անցած շաբաթ մադրիդյան ակումբն ու հարձակվողը վերջնականապես պայմանավորվել են տրանսֆերի շուրջ։
Նշվում է, որ ողջ մրցաշրջանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» վստահելի մարդկանց միջոցով համոզում էր Մբապեին միանալ ակումբին, մինչդեռ նրանց միջև ուղղակի շփումներ չեն եղել: Կիլիանը խուսափում էր, չնայած հունվարի 1-ից իրավունք ուներ կապ հաստատել «Ռեալի» և ցանկացած այլ ակումբի հետ։
Երկուշաբթի և երեքշաբթի, երբ Մբապեն Մադրիդում էր, Մադրիդի «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը չեղյալ է հայտարարել բոլոր նախկինում նախատեսված հանդիպումները: Մասնավորապես, Սանչեսի հետ հանդիպումների հետաձգման մասին ծանուցվել են այլ խաղացողների գործակալները։ Այս անգամ «Մադրիդի» գործադիր տնօրենը ծախսել է ժամանակը Մբապեի հետ ամեն ինչ վերջնականապես համաձայնեցնելու վրա։
Մադրիդի «Ռեալը» չի հայտարարի հարձակվողի տրանսֆերի մասին, քանի դեռ նա ինքը չի արել դա:
Մբապեն 5 տարվա պայմանագիր կկնքի Արքայական ակումբի հետ։ Նրա աշխատավարձը «Ռեալում» շատ ավելի ցածր կլինի, քան առաջարկել է ՊՍԺ-ն։ Հաղորդվում էր, որ Մբապեն հարկերից հետո տարեկան կվաստակի 25 միլիոն եվրո։
23-ամյա հարձակվողը երեկ հայտարարեց, որ ապագայի վերաբերյալ որոշման մասին կհայտարարի մայիսի 28-ին մեկնարկող Ֆրանսիայի հավաքականի հավաքից առաջ։