ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման զարմացած է, որ ստացել է Լիգա 1-ի լավագույն դարպասապահի մրցանակը։
«Չէի սպասում, որովհետև շատ քիչ խաղեր եմ անցկացրել։ Բայց ամեն անգամ փորձել եմ իմ առավելագույնը ցույց տալ։ Եվ այն, որ ինձ մրցանակ տվեցին, չնայած խաղերի կեսին էի մասնակցել, նշանակում է, որ ես շատ եմ աշխատել։ Շնորհակալ եմ կոլեգաներիս, որ իմ օգտին են քվեարկել։ Նրանք նույնպես լավ մրցաշրջան են անցկացրել։
Ակումբի հետ ապագաս դեռ չեմ քննարկել։ Ես ուղղակի երջանիկ եմ, որ այս թիմում եմ։ Ակումբը պիտի որոշում կայացնի։ Եվ ես հաստատ այստեղ կլինեմ մյուս մրցաշրջանում։
Արդեն գիտեմ, որ հիմնական դարպասապահը ես եմ լինելու, բայց ամեն դեպքում որոշումն ակումբինն է։ Ոչ մի խնդիր։ Իմ պայմանագիրը նախատեսված է 4 տարով, ու ես այստեղ երջանիկ եմ»,- Դոնարումայի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը։