«Բարսելոնայի» երիտասարդական թիմի նախկին հարձակվող, արգենտինացի Մաքսի Ռոլոնը ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Արգենտինայում։ Այս մասին հայտնում է Ole-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, 27-ամյա ֆուտբոլիստը մեքենայի մեջ է գտնվել իր եղբոր հետ։ Ինչո-որ պահի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ծառի մեջ։ Ռոլոնն ու իր եղբայրը մահացել են։
«Բարսելոնայի» մամուլի քարտուղարությունն արդեն ցավակցություն է հղել Մաքսի Ռոլոնի հարազատներին։
Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռոլոնը նաև 7 հանդիպում է անցկացրել Արգենտինայի Մ20 տարեկանների թիմում, դարձել է 1 գոլի հեղինակ, իսկ 2015 թվականին էլ թիմի հետ հռչակվել է Հարավային Ամերիկայի Մ20 տարեկանների չեմպիոն։