ՊՍԺ-ի 23-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ֆրանսիայի առաջնության 37-րդ տուրի`«Մոնպելյեի» հետ խաղում (4-0), կարողացել է գերազանցել իր լեգենդար հայրենակցի` Թիերի Անրիի նվաճումը:
Մբապեն ընթացիկ մրցաշրջանում իր ակումբի և հավաքականի կազմում իր մասնակցությունն է ունեցել խփված 70 գոլերում: Սա 21-րդ դարում ֆրանսիացի ֆուտբոլիստների շրջանում լավագույն ցուցանիշն է: Անրին, 68 գոլում ունեցած իր մասնակցությամբ, ռեկորդը սահմանել էր 2002/03 մրցաշրջանում:
Հիշեցնենք` Մբապեն ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 36 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ: Այս տարվա հունիսի 30-ին նրա պայմանագիրը փարիզյան թիմի հետ ավարտվում է, ինչից հետո Կիլիանն ազատ խաղացողի կարգավիճակ կստանա: