Լիգա 1-ի 37-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց «Մոնպելյեին»։
Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին։ Կիլիան Մբապեն աչքի ընկավ մեկ գոլով և որկու արդյունավետ փոխանցմամբ, ևս մեկ գոլ խփեց Անխել Դի Մարիան։
Մաուրիսիո Պոչետինոյի սաները վաստակեցին 83 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ «Մոնպելյեն» 43 միավորով 13-րդ տեղում է։