«Բարսելոնան» որոշել է թիմում պահել հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպային, հայտնում է Todofichajes-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստի հետ մինչև 2025 թվականի ամառ և արդեն առաջարկ է արել նրան։
Նշվում է, որ Մեմֆիսը նույնպես հետաքրքրված է պայմանագրի երկարաձգմամբ և, ամենայն հավանականությամբ, կընդունի այս առաջարկը:
Հիշեցնենք, որ հոլանդացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։