Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է միանալ ՊՍԺ-ին, հայտնում է Foot Mercato-ն:
Պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հանդիպել է փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ և առաջարկել նրան 22-ամյա խաղացողի տրանսֆերի տարբերակը՝ Կիլիան Մբապեի հեռանալու դեպքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ ՊՍԺ-ի ղեկավարությունը կարծում է, որ իրենց համար դեռ վաղ է նոր խաղացողներ դիտարկելը, քանի դեռ հարձակվողը վերջնական պատասխան չի տվել իր ապագայի վերաբերյալ։
Ֆելիշի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Այս մրցաշրջանում նա մադրիդցիների կազմում անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։