Սերժիու Կոնսեյսաուն կարող է դառնալ ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ։
ՊՍԺ-ի ղեկավարներն արդեն բանակցություններ են վարել «Պորտուի» մարզչի հետ: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Նշենք, որ Պոչետինոյի հեռացումը փարիզեցիների վրա կարժենա 15 միլիոն եվրո։ Մաուրիսիոյի պայմանագրով դեռ ևս մեկ տարի կա։
Ըստ աղբյուրի՝ Լեոնարդոն արդեն խոսել է Կոնսեյսաուի հետ։ Վերջինս հետաքրքրված է կարիերայի զարգացման նմանատիպ տարբերակով: Շուտով կկայանա բանակցությունների հերթական փուլը։