«Վիլյառեալի» ֆուտբոլիստ Առնո Դանջուման կարող է տեղափոխվել Լիգա 1։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը»։ 26-ամյա Դանջումայի գործող պայմանագիրը «դեղին սուզանավի» հետ լրանում է 2026 թվականին։
Հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 16 գոլի հեղինակ։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։