ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման խոսել է Կեյլոր Նավասի հետ հարաբերությունների և մրցակցության մասին։
«Ես Կեյլորի հետ հիանալի հարաբերություններ ունեմ։ Երկուսս էլ հասկանում ենք ներկայիս իրավիճակը։ Մենք ամեն ինչ պետք է շատ ճիշտ կազմակերպենք ինչպես թիմի ներսում, այնպես էլ փոխադարձ հարաբերություններում։
Կարծում եմ՝ մյուս մրցաշրջանում այլ իրավիճակ ենք տեսնելու, քանի որ ակումբը պետք է որոշում կայացնի»,- նշել է իտալացի դարպասապահը։