«Լանսի» դարպասապահ Ժան Լուի Լեկան վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։ 36-ամյա ֆրանսիացին կոտրել է մատը։
Ինչպես հայտնում է L’quipe-ը, Լեկան վիճաբանության մեջ է մտել թիմի դարպասապահների մարզիչ Թիերի Մալասպինայի հետ և բռունցքով հարվածել դռանը, ինչի հետևանքով կոտրվածք է ստացել:
Ակումբից հրաժարվել են մեկնաբանել միջադեպը:
Ընթացիկ մրցաշրջանում Լեկան բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում և բաց թողել 37 գոլ, իսկ 6 խաղում անառիկ է պահել սեփական դարպասը։