ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայում արժանվույն է պարտվել է «Ռեալին»։
«Չեմպիոնների լիգան միշտ ՊՍԺ-ի նպատակն է: Եթե նայեք, թե ինչպես Ռեալը հաղթեց մրցակիցներին 1/8, 1/4 և 1/2 եզրափակիչներում, ապա մենք ամենամոտն էինք նրանց հաղթելուն:
Մենք վատ շրջան ունեցանք, որը թույլ չտվեց շարունակել մասնակցել մրցաշարին։ Մենք մոտ էինք, բայց չկարողացանք։ Սակայն ամենակարևորը չհանձնվելն է:
Դուրս մնալուց հետո մենք դժվար հանդիպում անցկացրինք, կարողացանք հաղթել Ֆրանսիայի առաջնությունում։ Կարևոր է սա ընդծել»,- արգենտինացի մարզչի խոքերն է փոխանցում RMC Sport-ը։