«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ֆրանսիական ակումբից։
Ինչպես տեղեկացնում է football24-ը, իսպանացին անձամբ է հայտնել որոշման մասին։
«Եկավ այս փուլի վերջը։ Իմ պայմանագրի ժամկետը լրանում է, և ես ցանկանում եմ նոր աշխատավայր գտնել, ամեն ինչ սկսել նոր էջից։
Սա իմ վատագույն տարին էր ոչ միայն կարիերայի առումով, այլև կյանքում, քանի որ ես երջանիկ չեմ այն ժամանակ, երբ չեմ կարողանում հաճույք ստանալ ֆուտբոլից։
Շատ եմ տուժել, հոգեպես բավականին ծանր ժամանականեր եմ ապրել, սակայն ցանկանում եմ շարունակել կարիերաս»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում So Foot-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆաբրեգասը մասնակցել է ընդամենը վեց հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։