Ֆրանսիական ՊՍԺ-ն ստիպված կլինի 15 մլն եվրո փոխհատուցում վճարել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսի Պոչետինոյին, եթե ցանկանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին նրան հեռացնել: Այս մասին հայտնում է L’ Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացի մասնագետը մտադիր չէ հրաժարական տալ: Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը:
Պոչետինոյի գլխավորությամբ ՊՍԺ-ն հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, Գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններում: 82 խաղում ՊՍԺ-ն 54 հաղթանակ է տարել, 13 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել է 15 պարտություն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոչետինոն կարող է գլխավորել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», բայց թիմը կանգ առավ Էրիկ տեն Հագի թեկնածության վրա: