«Լևանտեի» հարձակվող և ավագ Խոսե Մորալեսը 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:6) ներողություն է խնդրել երկրպագուներից` Իսպանիայի Լա Լիգայից դուրս մնալու համար։
«Շատ դժվար է բոլորի համար՝ և՛ նրանց, և՛ մեր ընտանիքների համար։ Հուսով ենք, որ հաջորդ տարի մենք կվերադարձնենք «Լևանտեին», երկրպագուներն արժանի են տեսնել թիմին Լա Լիգայում:
Այս արդյունքի մեղավորը ֆուտբոլիստներն են՝ մենք, որ 27 հանդիպում անընդմեջ անցկացրինք առանց հաղթանակի։
Ժամանակն է լավ մտածել: Հուսով ենք, որ կա էլիտար դիվիզիոն վերադառնալու ծրագիր»,- ասել է Մորալեսը խաղից հետո, չկրարողանալով զսպել արցունքները Movistar +-ին տված հարցազրույցում, որի ժամանակ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը մոտեցավ նրան և գրկեց՝ աջակցության խոսքեր ասելով։