ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կիսվել է հաջորդ մրցաշրջանի սպասելիքներով։
23-ամյա իտալացին, ով փարիզյան ակումբ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը «Միլանից», այս մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում։
«Ցանկանում եմ մնալ ՊՍԺ-ում. բարդ մրցաշրջան էր: Խաղացել եմ հանդիպումների կեսը և չկարողացա լավագույնս դրսևորել ինձ:
Հաջորդ մրցաշրջանում մրցե՞լ Կեյլոր Նավասի հետ: Չէ, հաջորդ մրցաշրջանն ուրիշ է լինելու։ Ակումբը պետք է ընտրություն կատարի»,- մեջբերում է Դոնարումային AFP-ն։