Forbes ֆինանսական հեղինակավոր պարբերականը հրապարակել է մոլորակի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը:
Այս ցուցանիշով առաջին հորիզոնականում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին է. նրա կարողությունը գնահատվում է 130 մլն դոլար: Երկրորդ տեղում բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն է (121,2 մլն դոլար): Եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (115 մլն դոլար): Թոփ-10-ում ընդգրկված է նաև Նեյմարը (95 մլն):