Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դատական հայց է ներկայացրել ծայրահեղական ակտիվիստի դեմ, ով վերջին տարիներին հետապնդել է իրեն, հայտնում է Kick-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակտիվիստը մարզիկին մեղադրում է ահաբեկիչներին օգնելու մեջ։ Սոցցանցերում Դամիեն Ռիու անունով երիտասարդը հայտարարություններ է հրապարակում, որտեղ Բենզեմային ուղղակիորեն անվանում է ահաբեկչական խմբավորման անդամ։ Ֆուտբոլիստը դատի է տվել նրան զրպարտության և կեղծ տեղեկություններ հրապարակելու համար։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեղավոր է ճանաչվել «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործով և դատապարտվել մեկ տարվա պայմանական ազատազրկման ու 75 հազար եվրո տուգանքի։ 2015 թվականին Բենզեման հանդես է եկել որպես միջնորդ և դրդել Ֆրանսիայի հավաքականում իր նախկին թիմակցին, վճարել շանտաժիստներին՝ տեսանյութը չհրապարակելու համար: