ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին երկուշաբթի օրը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու սոցիալական միջոցառմանը, հաղորդում է GulfToday-ը:
«Ուրախ եմ ողջունել Լիոնել Մեսսիին Սաուդյան Արաբիայում։ Ուրախ ենք, որ Դուք ծանոթացաք Կարմիր ծովի գանձերին, Ջիդայի սեզոնին և մեր հնագույն պատմությանը։
Սա նրա առաջին այցը չէ Թագավորություն և վերջինը չի լինի», — գրել է երկրի Զբոսաշրջության նախարար Ահմեդ ալ-Խաթիբը թվիթերում։
Arab News-ի փոխանցմամբ՝ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը դարձել է Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության պաշտոնական դեսպանը։
Посмотреть эту публикацию в Instagram