ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնել է Մադրիդ։ Այս մասին գրում է Sport.es-ը։
ԶԼՄ-ները հարձակվողին լուսանկարել են Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի մոտ։ Կիլիանը ընթրել է իր թիմակից Աշրաֆ Հաքիմիի հետ, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Ռեալում»։
Մբապեի՝ Մադրիդ այցելության նպատակը հայտնի չէ, բայց ԶԼՄ-ներն արդեն գրում են, որ պատճառը կարող է լինել «Ռեալի» կողմից հետաքրքրվածությունը։