Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն հայտնել է, որ մոտ ապագայում Զինեդին Զիդանը կարող է դառնալ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը։
Հարցին, թե արդյոք Զիդանին կարելի է համարել Դիդյե Դեշամի հետնորդը, Լե Գրեն պատասխանել է.
«Մենք պետք է զգույշ լինենք, թե ինչ ենք ասում: Զիդանը ցույց է տվել Մադրիդում, որ ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են մարզչին։ Ֆրանսիացիների մտքում նա կարող է լինել իրավահաջորդը: Բայց այս պահին նրա հրավերի կարիքը չկա։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Եթե Դիդյեն հեռանա, նա հաստատ կլինի տարբերակներից մեկը։
Այս պահին մեծ հավանականություն կա, որ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն, իսկ Ֆրանսիայի հավաքականում աշխատելու համար պետք է ազատ լինել։
Ազգային հավաքականի մարզչի մասին կարող եմ ասել նաև, որ այսօր մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Դիդյե Դեշամն ունենա ամենահարմար պայմանները գալիք Աշխարհի առաջնությունում հաղթելու համար»,- մեջբերում է Լե Գրեին L’Equipe-ն։