Ֆրանսիայի գավաթի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչում «Նանտը» հաղթեց «Նիցային»։
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հանդիպումն ավարտվեց 1։0 հաշվով։
Միակ գոլի հեղինակ դարձավ Լյուդովիկ Բլասը, ով 47-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։
«Նանտն» իր պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց Coupe de France-ը, որը վերջին անգամ հաղթել էր 2000 թվականին: