ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը ցանկանում է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, արգենտինացին միտված է՝ կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելու տարբերակին։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը վնասվածքների պատճառով մասնակցել է Լիգա 1-ի ընդամենը 15 հանդիպման։
Պարեդեսի գործող պայմանագրի ժամկետը փարիզյան գրանդի հետ լրանում է 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։