Պաշտպան Ռոնալդ Արաուխոն մեկնաբանել է «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգումը։
«Ուրախ եմ պայմանագրի երկարաձգման համար, ինձ համար մեծ պատիվ կլինի «Բարսելոնայի» ավագը դառնալը։ Ուզում եմ մինչև կարիերայիս ավարտ այստեղ խաղալ»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Արաուխոն նոր պայմանագիր էր կնքել կատալոնական ակումբի հետ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, ուրուգվայցու նոր համաձայնագրի ժամկետը լրանալու է 2026 թվականին։ Վերջինիս հրաժարագինը կազմելու է մեկ միլիարդ եվրո։