Ա Սերիայի 35-րդ տուրում «Լացիոն» մրցակցի դաշտում 4-3 հաշվով հաղթեց «Սպեցիային»։
Հռոմեացիների կազմում աչքի ընկան Չիրո Իմմոբիլեն և Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը և Ֆրանչեսկո Աչերբին, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Իվան Պրովեդելը։ Աչերբին հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում։
Տանտերերի գոլերը խփեցին Կելվին Ամիանը, Կևին Ագուդելոն և Պետկո Հրիստովը։ «Լացիոն» վաստակեց 59 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։ «Սպեցիան» 33 միավորով 16-րդ տեղում է։