«Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված թիմի դարպասապահ Վալերիո Վիմերկատիի՝ «Փյունիկի» դեմ խաղից հետո` հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած մտքի հետ, որը «բազմաթիվ շահարկումների և թյուրըմբռնման պատճառ է դարձել»։
«Իրականում Վալերիո Վիմերկատիի խոսքը սխալ է թարգմանվել մեր թարգմանչի կողմից։ Այն թարգմանվել է, որպես «ամոթալի», սակայն իրականում մեր դարպասապահն ասել է, որ թիմերը մեր դեմ խաղալիս հիմնականում հանդես են գալիս 2-րդ համարով և չեն թողնում ազատ տարածություն։
«Արարատ-Արմենիա» ակումբը և բոլոր ֆուտբոլիստները հարգում են առաջնության մասնակից բոլոր թիմերին և մեր ֆուտբոլիստը չէր կարող նման միտք հնչեցնել։
Եվս մեկ անգամ հայցում ենք բոլորի ներողամտությունը` ստեղծված իրավիճակի հետ կապված»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։