«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է MLS-ում իր կարիերայի շրջանի մասին, որտեղ շվեդը հանդես է եկել «Լոս Անջելես Գելեքսիում»։
«Շատ շնորհակալ եմ MLS-ին։ Ես չափազանց լավն էի այս մրցաշարի համար, ինչը և ցույց տվեցի: Ես MLS-ում երբևէ հանդես եկած լավագույն խաղացողն եմ։ Իմ մեջ խոսում է ոչ թե էգոն կամ ինքս ինձ ցուցադրելու ցանկությունը: Դա պարզապես ճշմարտություն է։
MLS-ում խաղալն ինձ համար վնասվածքիցս ապաքինվելու լավագույն միջոցն էր: Այնտեղ ես երբևէ եղած լավագույն մարզավիճակում էի:
Ես շատ հպարտ եմ, որ խաղացել եմ այնտեղ։ Մարզադաշտերը դատարկ չէին, ինչպես ինձ ասում էին։ Ավելի շուտ՝ գերծանրաբեռնված էին։ Այնպես որ, ես չեմ կարող բողոքել: Շատ ուրախ եմ, որ խաղացի այս առաջնությունում»,- ասել է Իբրահիմովիչը ESPN-ին: