ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը Լիգա 1-ի 35-րդ տուրում «Ստրասբուրգի» դեմ ոչ-ոքիից հետո (3:3) մեկնաբանել է հանդիպումը․
«Ստրասբուրգը» շատ ինտենսիվ խաղացող թիմ է։ Նրանք չհանձնվեցին ու շարունակեցին պայքարը մինչև վերջին րոպեները։
Մենք կարող ենք ավելի լավ խաղալ, կարող ենք բարելավել որոշ ասպեկտներ:
Ես ուրախ եմ, որ վերադարձել եմ խաղադաշտ: Ուրախ եմ հաճախ խաղալու հնարավորության համար: Կփորձեմ հասնել իմ լավագույն խաղամակարդակին մրցաշրջանի վերջում և հաջորդ մրցաշրջանում»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում L’Equipe-ն։