Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում կայանալիք «Օսասունայի» դեմ խաղին։
Հայտացուցակ է վերադարձել Գարեթ Բեյլը, մինչդեռ ցանկից բացակայում են Էդեն Ազարը, Խամես Ռոդրիգեսն ու Ռոդրիգոն։
Խաղը կայանալու է կիրակի և մեկնարկելու է Երևանի ժամանակով 19։00-ին։