Ա Սերիայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Ատալանտան» 4-4 հաշվով ոչ-ոքի խաղաց «Տորինոյի» հետ։
Բերգամոյականների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Մուրիելը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարտեն դե Ռոնը և Մարիո Պաշալիչը։ Թուրինցիների կազմում իր հաշվին դուբլ ձևակերպեց Սաշա Լուկիչը, մեկ գոլ խփեց Անտոնիո Սանաբրիան, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց «Ատալանտայի» ֆուտբոլիստ Ռեմո Ֆրոյլերը։
Ջան Պիեռո Գասպերինիի սաները վաստակեցին 55 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ «Տորինոն» 44 միավորով 11-րդ տեղում է։