Ա Սերիայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Ինտերը» 1-2 հաշվով պարտվեց «Բոլոնիային»։
Երրորդ րոպեին հյուրերին առաջ մղեց Իվան Պերիշիչը։ 28-րդ րոպեին Մարկո Առնաուտովիչը վերականգնեց հաշվի հավասարությունը։ 82-րդ րոպեին Նիկոլա Սանսոնեն հաղթանակ պարգևեց «Բոլոնիային»։
«Բոլոնիան» վաստակեց 42 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։ «Ինտերը» 72 միավորով մնաց երկրորդ տեղում։