Ա Սերիայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Ֆիորենտինան» 0-4 հաշվով պարտվեց «Ուդինեզեին»։
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Պաբլո Մարին, Ժերար Դեուլոֆեուն, Ուոլլասը և Յենոմա Ուդոգիեեն։ «Ուդինեզեի» ֆուտբոլիստները երկու գոլ խփեցին առաջին կեսում, ևս երկուսը՝ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեների ընթացքում։
Այս հաղթանակի շնորհիվ Ուդինե քաղաքը ներկայացնող ակումբը վաստակեց 43 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնական։ «Ֆիորենտինան» 56 միավորով 7-րդ տեղում է։