Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն, եթե ակումբի ղեկավարությունը երկու խաղացող գնի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը պահանջել է պայմանագիր կնքել Ռոմելու Լուկակուի և Նիկոլո Բարելլայի հետ։
Երկու ֆուտբոլիստի հետ էլ մարզիչն աշխատել է Միլանի «Ինտերում»։
Կոնտեն Լուկակուին համարում է թոփ հարձակվող և նրան տեսնում է որպես իր թիմի գլխավոր գոլահար։