«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը Radio Kiss Kiss Napoli-ի եթերում հայտարարել է, որ վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան այս ամառ կմիանա իր թիմին:
Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Կվարացխելիան համաձայնել է հինգ տարվա պայմանագիր կնքել «Նապոլիի» հետ։
Մարտի վերջին «Ռուբինն» ու 21-ամյա Կվարացխելիան կասեցրել են պայմանագիրը, իսկ հետո պայմանավորվել խզել այն։
Մարտի 31-ից ֆուտբոլիստը հանդես է գալիս Բաթումիի «Դինամոյում»։