«Ռոման» Թեմի Աբրահամի համար պահանջում է 80 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Football.London պորտալը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբրահամի ծառայություններով հետաքրքրված էր Լոնդոնի «Արսենալը»: «Զինագործները» պատրաստ են հարձակվողի համար վճարել մոտ 60 մլն եվրո։
Ժամանակին Աբրահամը խաղացել է «Չելսում» և «Ասթոն Վիլայում»։ Նա լոնդոնյան ակումբից է տեղափոխվել Ա Սերիա։
Այս մրցաշրջանում անգլիացի հարձակվողը դարձել է 24 գոլի հեղինակ։