«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է այս ամառ գլխավորել ՊՍԺ-ն: Այս մասին հայտնում է rmcsport.bfmtv.com-ը:
Հաղորվում է, որ իտալացին արդեն իր պայմաններն է առաջ քաշել փարիզցյան ակումբի ղեկավարությանը, այդ թվում՝ 30 միլիոն աշխատավարձ և մարզչական շտաբով միանալ ակումբին։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնանկ է արվելու: