Բասկետբոլի ազգային ասոցիացիայում «Բոսթոնը» (2) 116-112 հաշվով հաղթեց «Բրուքլինին» (7) առաջին փուլի փլեյ-օֆֆի չորրորդ հանդիպման ժամանակ և դուրս եկավ Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ (4-0):
«Բրուքլին Նեթսի» առաջատար Քևին Դյուրանտը 2010 թվականից ի վեր առաջին անգամ դուրս մնաց փլեյ-օֆֆի առաջին շրջանից։
Այդ ժամանակ հարձակվողը ներկայացնում էր «Օկլահոման» և իր կարիերայում առաջին անգամ էր մասնակցում փլեյ-օֆֆին։
Այդ պարտությունից հետո Դյուրանտի թիմերը հաղթել են առաջին շրջանի 9 անընդմեջ դիմակայություներում։
«Շատ տարբեր բաներ կարելի է անվանել մեր պարտության գործոնները, բայց այնուամենայնիվ «Սելթիքսը» մեզանից լավն էր»,- փոխանցում է Դյորանտի խոսքերը ESPN-ը: