Մայքլ Սիանին, ով Իբրահիմովիչի հետ խաղացել է «Լոս Անջելես Գելեքսիի» կազմում, խոսել է Էդինսոն Կավանիի նկատմամբ Իբրայի ատելության մասին։ Ուրուգվայցին շվեդի հետ խաղում էր ՊՍԺ-ում:
«Նա ինձ ասաց, որ այն ժամանակվա մարզիչ Լորան Բլանը լավն է ՊՍԺ-ում: Միակ մարդը, ում հետ Զլատանը լավ հարաբերություններ չուներ, Կավանին էր:
Նա ինձ ասաց, որ իր կարիերայի ընթացքում ատել է միայն երեք-չորս մարդու… և Կավանին նրանցից մեկն էր:
Եղել են պահեր, երբ նա մտել է հանդերձարան և նրա ասել. «չես կարող վազել, դու դանդաղ ես»: Բայց լրատվամիջոցների առջև նրանք այլ կերպ էին պահում իրենց»,- մեջբերում է Սիանիին Daily Mail-ը։