«Թուլուզ» ֆուտբոլային ակումբը ժամանակից շուտ ապահովեց ուղեգիրը Ֆրանսիայի առաջնության բարձրագույն դիվիզիոն՝ Լիգա 1։
Երկուշաբթի օրը «Թուլուզը» հաղթեց «Նյորին» Լիգա 2-ի 35-րդ տուրի տնային խաղում (2:0):
Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ «Թուլուզը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ապահովել է նվազագույնը երկրորդ տեղը․ «Այաչոն» 68 միավորով երկրորդն է, «Օսերը»՝ 65 միավորով երրորդը։
«Թուլուզը» լքել էր Լիգա 1-ը 2019/20 մրցաշրջանում, որն ավարտվել էր ժամանակից շուտ՝ համաճարակի պատճառով։