ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դժգոհ է ակումբում իր կարգավիճակից։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, արգենտինացին չի կարողացել ինչպես հարկն է կազմակերպել իր կեցությունը Փարիզում: Մինչև վերջին ամիսները նա ապրում էր հյուրանոցում, իսկ նրա ընտանիքը Լոնդոնում է։
Մարզիչը նաև վրդովված է, որ իր ազդեցությունն ակումբի փիլիսոփայության և տրանսֆերային քաղաքականության վրա փոքր է: Ընդգծվում է, որ բացի պաշտպան Աշրաֆ Հակիմիի տրանսֆերից, ամառային տրանսֆերային արշավի ժամանակ նրա կարծիքը գրեթե հաշվի չի առնվել, և նա ընդհանրապես չի ցանկացել թիմում տեսնել որոշ խաղացողների, օրինակ` պաշտպան Սերխիո Ռամոսին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոչետինոն մոտ է ՊՍԺ-ից հեռանալուն, իսկ նրա տեղը ցանկանում է զբաղեցնել «Տոտենհեմի» մարզիչ Անտոնիո Կոնտեն։
























































