Մաուրիսիո Պոչետինոն իր մարզչական կարիերայում առաջին անգամ դարձավ չեմպիոն։
50-ամյա արգենտինացին Փարիզում իր երկրորդ մրցաշրջանում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։ 2020/21 մրցաշրջանում ՊՍԺ-ն նրա գլխավորությամբ զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով «Լիլին»։
Սա Պոչետինոյի մարզչական կարիերայի երրորդ տիտղոսն է։ Նա նաև հաղթել է 2020 թվականի Ֆրանսիայի սուպերգավաթը և 2020/21 մրցաշրջանի Ֆրանսիայի գավաթը։
Նա նախկինում մարզել է «Էսպանյոլը», «Սաութհեմփթոնը» և «Տոտենհեմը»:
























































