ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է այն լուրերի մասին, որ հարձակվող Կիլիան Մբապեն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
«Մադրիդում երեք տարի է՝ վստահ են, որ Մբապեն կտեղափոխվի «Ռեալ»: Միգուցե նրանք չափազանց վստա՞հ են դրանում»,- ասել է Լեոնարդոն Sky Sports-ին։
«Կիլիանը դեռ մտածում է… Կարո՞ղ է նա հեռանալ… Այո, բայց նա կարող է նաև մնալ։ Նրա հետ կամ առանց նրա, հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ կփոխվի»,- ասել է Լենարդոն:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 33 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։