Փետրվարի 7-ին տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հերթական ժողովը, որի ընթացքում քննարկվել են հաջորդ տարի՝ 2021 թվականի փետրվարին կայանալիք համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպչական հարցերը:
Ժողովի ընթացքում նշանակվել են համապատասխան տարածաշրջանների (ըստ երկրների քաղաքների) մասնագետ համակարգողները։
Աշխատանքների կատարման գործընթացի հսկողությունը վերապահվել է Համահայկական խաղերի կոմիտեի նախագահի խորհրդական Դերենիկ Գաբրիելյանին:
Հիշեցնենք՝ Համահայկական ձմեռային առաջին խաղերը կայացել են 2014 թվականին Ծաղկաձորում։